Մեր մասին

«Լեքս Լեգալիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հիմնադրվել է 2023 թվականին։

«Լեքս Լեգալիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գործում է մշտապես, ինքնուրույն գործող արբիտրաժային դատարան (ասյուհետ՝ Արբիտրաժային դատարան), որը գործում է «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին և Արբիտրաժային դատարանի Կանոնակարգին համապատասխան։

Արբիտրաժային դատարանն ապահովում է առանց անհարկի ձգձգումների, կամ ծախսերի, առանց դատավարական ֆորմալ և բարդ ընթացակարգերի, անկախ, անկողմնակալ արբիտրաժային տրիբունալի կողմից վեճերի արդարացի լուծում՝ գործելով վեճերի լուծման ընթացակարգի շուրջ համաձայնության գալու ազատության, օրինականության, իրավահավասարության, կողմերի մրցակցության և գաղտնիության սկզբունքների հիման վրա։

Արբիտրաժային դատարանի արբիտրները ոլորտի առաջատար մասնագետներն են, ովքեր մեծ հեղինակություն են վայելում իրավաբանական համայնքում, օժտված են բարձր մասնագիտական ունակություններով և հմտություններով, ինչը կապահովի վերջիններիս քննությանը հանձնված վեճերի որակյալ, արդարացի և օրինական լուծումը։

«Լեքս Լեգալիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մատուցում է նաև իրավաբանական ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ ներառյալ դատական ներկայացուցչություն։